Հաջիքենդի մոտ ուղևորներին կողոպտելուց հետո, Ղազախի փախստականները[1] որոնց, ինչպես պիտի ենթադրել, Ելիզավետպոլի գավառի փախստականներն էին հրավիրել, օգոստոսի 12-ին ուղևորվեցին Ելիզավետպոլի գավառ՝ ճանապարհին մի շարք կողոպուտներ անելով, որոնց մասին արդեն մի շարք հաղորդումներ են տպագրվել «Նովոյե օբոզրենիայում»։ Ղազախի գավառի սահմանագծում ավազակները բաժանվեցին երկու խմբի, որոնցից մեկը՝ թվով 5 մարդ, Ղազախի մոտից գնաց դեպի ոստիկանական 2-րդ տեղամաս, իսկ մյուս երեքը գնացին դեպի Կոգոշկերտ գյուղ, որտեղ տեղավորվեցին փախստականներից մեկի՝ Մաշադի Ալիարի այգում։ Գավառապետ Ի. Խ. Կանչալին, որը հետապնդում էր փախստականների 5 հոգուց բաղկացած խմբին, տագլինյան երկաթուղային կայարանի պետից հեռագիր ստացավ այն մասին, որ չարագործները տեղավորվել են հիշյալ Մաշադի Ալիարի այգում։ Գավառապետն այդ հեռագիրը հանձնեց իր աստիճանավորներից մեկին՝ Կենբալաևին, որը, ձիավորներ առած, գնաց փախստականներին բռնելու, բայց հիշյալ այգին հասնելով, այնտեղ այլևս ոչ ոքի չգտավ։ Կավլարսարլուում և Ելիզավետպոլի ու Ղազախի գավառների սահմանագլխում հայտնաբերվել է կողոպտված իրերի մի մասը՝ կտորեղեն ապրանքներ, ինչպես նաև մի թամբած ձի։ Ընթերցել ամբողջությամբ →