* * *
Ա՜խ, երանի թե լիներ մի հնար – Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար. Ես վախենում եմ մի ժամից հետո Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ Մտածմունքներով դարձյալ դու տխրես... Ա՜խ, երանի թե մնայիր այդպես...
1889 թ.