Գրված է Աղթամար կղզում:
Հղացման հոգեբանական ազդակը 24 տարի առաջ գրված «Ախթամար» բալլադն է. դրա ուղղակի վկայությունը մեջբերված «Թամա՜ր… ա՜խ Թամար…» տողն է:
Սըրտիս խորքերեն,
Հովեն թե ծովեն
Մի ձեն եմ լըսում.–
Ո՛նց է մի աղջիկ
Մեղմ ու հանդարտիկ
Անվերջ արտասվում։
Կոպիտ աշխարհ է,
Մարդը միշտ չար է,
Կյանք է կործանում,
Կյանքն էլ կործանված
Որ անցավ գնաց,
Էլ ետ չի դառնում...
1915 թ. հունիսի 16
