* * *
Ա՛յ ծիծեռնակ,
Մի լուր չունե՞ս ղարիբին.
Մի խրճիթ կա [կանգնած] Սասմա
Էն ահարկու քարափին,
Էն խրճիթը տեսե՞լ ես դու,
Մի լուր ասա ղարիբին.
Էնտեղ մեկին թողել եմ ես
Աչքը լացով ու ճամփին,
Էն սիրունից, Աստված սիրես,
Լուր չե՞ս բերել ղարիբին.
1896 թ.
