* * *
Այս տողերը գուցե ջնջվեն,
Գուցե կորչի հուշագիրը,
Բայց ինձ համար դրանք ցավ չեն,
Ոչ էլ այդ է իմ խնդիրը։
Ես քեզանից ուրիշ անանց
Մի հիշատակ եմ խնդրում,–
Թող կենդանի մնամ պահված
Մտքիդ պայծառ հուշագրում։
Որպես անկեղծ մի բարեկամ,
Որ կարող էր այդ խնդրել,
Որ խոսքերից հազար անգամ
Ավելի է քեզ սիրել։
1894 թ. հունիսի 2
