Գրված է Ուրավելում, Հարություն Հարությունյանի տանը բանաստեղծի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ, Մարիամ Տեր-Հովհաննիսյանի (հետագայում` Տեր-Գրիգորյան) ալբոմում:
Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր.
Շատ չեն կյանքում այսպես օրեր...
Եվ, միշտ այսպես, երբ որ լինի,
Նըստեք ուրախ մի սեղանի,
Ողջ մոռացած – սիրտ ու հոգի
Նըվիրեցեք տաղ ու երգի.
Բարձր երգեք խընդում ու սեր.
Շատ չեն լինում ուրախ օրեր։
1901 թ. օգոստոսի 6
