Նվիրված է Ռափայել Պատկանյանին: Հիշեցնենք, որ Պատկանյանը վախճանվել է նույն թվականի օգոստոսի 26-ին:
* * *
Բանաստեղծը ծերացել է.
Թունդ մրրիկը, որ անցել է,
Հետք է թողել լայն ճակատին,
Եվ աչքերում աստվածային
Կայծը դարձյալ ցոլանում է.
Բայց նա, կարծես, սըլանում է
Դեպի երկինք, կամքով որի
Իջավ երկիր – ոգևորի։
1892 թ. փետրվարի 11
