* * *
Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ, Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ- Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար, Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար։
1921, մայիս 16