* * *
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան. Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
1918 թ. նոյեմբեր