Փոխադրություն է ռուս մանկագիր բանաստեղծ Կոստանդին Լյադովի (Վիտոլդ-Կոնստանտին Նիկոլաևիչ Ռոզենբլյում) «Господин учитель Жук» բանաստեղծությունից:
Թումանյանը բանաստեղծության մեջ կատարել է զգալի փոփոխություններ և հավելումներ:
Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ...
― Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։
1911 թ.
