Կարելի է ենթադրել, որ Թումանյանը մտադիր է եղել գրել ծաղիկների հետ կապված լեգենդների շարք:
Այսպիսի մտադրություն Թումանյանը վաղուց է ունեցել: Այդ մասին կա իր իսկ վկայությունը: Աշխեն Թումանյանը և Մարուսյա Վարդազարյանը, որ 1910 թ. ամռանը հանգստանում էին Մանգլիսում, բանաստեղծին տեղեկացնում են, որ Շուշան Վարդազարյանը Ժնևից մի ֆրանսերեն ամսագիր է ուղարկել, որտեղ նյութեր կան ծաղիկների մասին: Նույն թվի օգոստոսի 15-ի նամակում բանաստեղծը գրում է դստերը. «Ծաղիկների մասին էդ ի՞նչ է. թե հետաքրքիր բան է, ուղարկիր ինձ: Ծաղիկների մասին եղած բաները ես հավաքում եմ. բան եմ գրելու: Ուզում եմ գրեմ Փարիզ, որ ծաղիկների լեգենդների մասին գիրք կա – ղրկեն: Հազիր էդ է, եկել է»:
Ն. Թումանյանը իր հուշերում (1914 թ. հունվար) գրում է. «Նոր տարուն մեծ քրոջս` Աշխենի տանը բեմադրեցինք հայրիկի «Ծաղիկների երգը»: Կազմակերպողը մեծ եղբայրս էր` Մուշեղը: Նա, որպես բնագետ, բոլոր դերակատարների համար գունավոր թղթերից ծաղիկների զգեստ էր պատրաստել` նարգիզ, շուշան, կակաչ և այլն: Դերերը բաժանել էր այսպես.
Ջուրը – Համլիկն էր,
Արևը – Արեգը,
Աղջիկը – Սեդիկը,
Արևածաղիկը – Անուշը,
Շուշանը – Արփիկը,
Կակաչը – Թամարը,
Նարգիզը – Սաթիկը,
Մանուշակը – Վարսիկը:
Սաթիկն ու Վարսիկը հորեղբորս աղջիկներն էին, որ ապրում էին մեր տանը:
Ներկայացումը հաջող էր ստացվել, հայրիկը շատ հավանեց» :
Բնագրային տարբերությունների բաժնում բերված պոեմի ինքնա-գրի առաջին տարբերակը ունի ընդգծված ուսումնա-դիդակտիկ ուղղվա-ծություն, որն արտահայտվում է բնագետի, աշակերտի և գյուղացու կերպարներով: Ն. Թումանյանի գրածից երևում է, որ թերևս եղել է այս ստեղծագործության ևս մի տարբերակ, որը միջանկյալ դիրք է գրավել ինքնագրի Ա տարբերակի և «Հասկերում» տպագրվածի միջև, որովհետև Ն. Թումանյանի մոտ հիշված կերպարները մասնակիորեն են համընկնում «Հասկերում» տպագրվածի հետ:
(Արևելյան ավանդություն)
Հին արևելքում, մի հին քաղաքում
Ժուկով մի ջահել աղջիկ էր ծաղկում։
Հարուստ էր հերը զալում սիրունի,
Անհուն գանձի տեր ու շատ անվանի։
Բայց սիրո համար խեղճ ու շեն չըկան.
Մի աղքատ տըղա սիրեց աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրեց կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
― Կա թե չըկա,
Նա է, որ նա...
1913 թ.
ԱՅԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԻՄՆՎԱԾ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ ԲԱԼԼԱԴԻ ՎՐԱ
|
ԺԱՆՐ |
ՀԵՂԻՆԱԿ (կոմպոզիտոր, բեմադրիչ, ռեժիսոր, նկարիչ) |
ՎԵՐՆԱԳԻՐ |
ՏԱՐԵԹԻՎ |
ՏԵԽՆԻԿԱ |
ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ |
|
Մանկական օպերա |
Գալանդերյան Ն. Գ. |
Ծաղիկների երգը |
1968 |
|
|
|
Մանկական օպերա |
Մանուկյան Ա. Մ. |
Մեծ գոլն ընկավ… |
1932 |
Խմբի համար, դաշնամուրի նվագակցությամբ |
|
|
Մանկական թատերապար |
Մեսումենց Ա. Գ. |
Ծաղիկների երգը |
1968 |
|
|
