Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1910-ական թթ.-ին:
* * *
Ծեր, անատամ փիլիսոփի բերնի պես
Բացվել է դուռն ու պատմում է մեզ կարծես ―
Եկան-ելան, կգան-կելնեն, ու էսպես
Միշտ նույն կյանքը նոր հոսանքով ― դուրս ու ներս։
