Ըստ Տ. Փիրումյանի հուշերի` Թումանյանն այս բանաստեղծության գաղափարը հղացել է «Թիֆլիսի Մթածմինդա սարից դիտելով քաղաքը»:
Դո՛ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
Դո՛ւք, ո՜վ ստրուկներ մոլի կրքերի,
Դո՛ւք, ո՜վ զեխության խղճալի հյուրեր,
Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.
Դո՛ւք, որ ընկնում եք ո՛չ պատերազմում
Թշնամու սրով և ո՛չ ձեր մահով,
Որ եղբայրադավ ժողով եք կազմում
Եվ տեսնող աչքից կարծում ապահով։
1890 թ. մայիսի 20
