«Մշակի» թղթակից Ռ. Դրամբյանին տված պատասխանիս համար զանազան կարծիքներ հայտնեցին ինձ բանավոր թե գրավոր։ Ոմանք էն կարծիքին են, թե չարժեր պատասխանել մի որևէ Դրամբյանի, ոմանք ասում են կարելի էր պատասխանել, բայց առանց կոշտ դարձվածքների ու [էդքան] զայրույթի, որովհետև էդ միևնույն է, թե [թնդանոթով ճնճղուկ ես սպանում] թնդանոթ [ես արձակում] արձակես ճնճղուկի [վրա] դեմ, իսկ ուրիշները հավան են, գտնում են և՛ արդար, և՛ տեղին։
Ես էլ կհամաձայնեի և չէ՞ որ արհամարհել եմ միշտ…
Ես, որովհետև հայ գրող եմ, էս տեսակ դեպքի համար կբերեմ օտար գրողի կարծիք, որ հարգելի [լիներ] լինի հայ մարդու համար։ Պուշկինն ասում է. Կրիտիկային կարելի է չպատասխանել, երբ զուտ գրական է հարձակումն և կարող է վնասել միայն գրքի վաճառումին։ Բայց չի կարելի ծուլությունից կամ բարեսրտությունից անպատասխան թողնել անձնական վիրավորանքն ու [սուտը] ամբաստանությունը, որ այժմ դժբախտաբար [էնքան] սովորական [բան] է դարձած (Пушкин, «Критические заметки»):
Ընթերցել ամբողջությամբ →
