Բալլադի ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Երբոր աշխարհքն ստեղծեց Աստված`
Ու լիացրեց, բարով լցրեց,
Պետք է սրան մի տեր, ասաց,
Ինձ պես հզոր, մաքուր ու մեծ։
Գնա, ասաց հրեշտակին.
― Ցուրտ հյուսիսի, տաք հարավի
Ելքից, մուտքից վառ արևի,
Հող բեր խառնենք,
Բարեխառնենք
Մաքուր, անբիծ ու մեզ նման
Մի արարած ստեղծենք բանական...
