Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Մանանայում» (Կ. Պոլիս, 1876): Մեկ այլ տարբերակ հրատարակվել է Կոմիտասի և Մ. Աբեղյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում (Բ հիսնյակ, Թիֆլիս, 1905) և այլն:
Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
Ղասաբներ դանակ բերին մորթելու համար,
Աղջիկներ թև քաշեցին փետրելու համար։
Պառավներ պղինձ դրին եփելու համար։
Դուռ-դրկից շուրջ բազմեցին ուտելու համար,
Տերտերներ խաչով եկան օրհնելու համար,
1907 թ.
