Ալ. Բլոկի «Ее прибытие» անավարտ պոեմի (1904) «Песнь матросов» հատվածի թարգմանությունն է: Պոեմը բաղկացած է 7 առանձին բանաստեղծություններից, որոնք հրապարակվել են որպես ինքնուրույն գործեր: Թումանյանի թարգմանած 3-րդ մասը` «Песнь матросов» սկզբնապես տպագրվել է «Трудовой путь» ամսագրում (1908, №1), «Морская песня» վերնագրով:
Թարգմանությունը կատարված է Ալ. Բլոկի մահվան առթիվ:
Ծովն ինձ նըշանի մատանի բերեց,
Ծովն իմ արևառ երեսն համբուրեց։
Հարսնևորվեց խռովքը ծովի,
Անհարսնացու խորքը ծովի։
1921 թ. սեպտեմբերի 3
