1890 թ. օգոստոսի 27-ին Ան. Աբովյանին գրած նամակում հիշատակվում է նրան ուղղված ոտանավոր-նամակը, իսկ վերջինիս մեջ Թումանյանը հայտնում է, որ Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայի աշխատակիցները իր դարակից տարել են «մի քանի մանր ոտանավոր» և «երկու հատ էլ պոեմա, սևագրություն «Մեհրի» և նոր «Դարձ» անունով պոեմա, որ չկա»: Պահպանված ձեռագիրը, հավանաբար, պոեմի նախնական սևագիր և անավարտ տարբերակն է, իսկ մաքրագիր (գուցե և ավարտված) օրինակը կորել է:
«Դարձը» որոշ ինքնակենսագրական փաստերի, տպավորությունների և հիշողությունների հիման վրա գրված ստեղծագործություն է, որի մեջ փորձ է արվում վերստեղծելու ժամանակակից երիտասարդ մարդու հավաքական կերպարը: Անավարտ պոեմում շարադրված շատ փաստեր` մանկական հիշողությունները, ծերերի պատմածները, գավառում (Ջալալօղլի) սովորելու և ապա մեծ քաղաք (Թիֆլիս) տեղափոխվելու պատմությունը, նույնիսկ պահպանված առաջին բանաստեղծության («Հոգուս հատոր, սրտիս կտոր...») հիշատակությունը և այլն, գրված են սեփական հուշերի հիման վրա:
Պոեմի հերոս Սուրենը, անշուշտ, բանաստեղծի «ալթեր էգոն» է: Հետաքրքիր է, որ այդ անունն է կրում նաև 1890-ական թվականների սկզբին գրած «Դեպի հայրենիք» անավարտ վիպակի, ինչպես նաև արձակ և դրամատիկական մի քանի հատվածների գլխավոր հերոսը: Ամենուր Սուրենը հանդես է գալիս իբրև ժամանակի առաջավոր երիտասարդության ներկայացուցիչ, ժողովրդասիրական գաղափարներով տոգորված հերոս:
«Դարձը» երիտասարդ Թումանյանի գաղափարական և գեղարվեստական որոնումների շղթայի հետաքրքիր օղակներից մեկն է:
Մնացեք բարով, օրեր հեծության.
Մարդ
Դո՜ւն, ո՜վ խաբեբա, սևաշոր կախարդ.
Մնացեք բարով, օրեր հեծության.
Եվ հիմար ցնորք անմեծ մեծության.
Եվ ահա մի օր սևաշոր մի մարդ,
Ժպիտը դեմքին,
Պիսեր Սուրենին մոտեցավ հանդարտ.
Հիշում էր իրան մանկությունն բոլոր հրապուրանքներով:
Եվ պատահում էր, որ նրա [կինտո] տղերք[ը]արգանով գիշերը գալիս էին հարբած, արգանի ձայնով և աղա-ղակներով խուլ ներքնատունը աղմկում հանկարծ: Սուրենը դեռևս [սարի] այծյամի նման նայում էր սրա[ն] ու նրա[ն] [նայում էր] երեսին ապշած, բայց նա էլ սովորեց կամաց-կամաց, ուրախանում նրա հետ միասին:
