Մինչև այժմ պարզված չէ, թե որոշակի ինչ ստեղծագործությունից է կատարված թարգմանությունը (կամ փոխադրությունը) և ինչ աղբյուրից է օգտվել հեղինակը: Հնարավոր է, որ Թումանյանը պարզապես չափածո վերարտադրել է հին հունական գրականության մեջ պահպանված պատմությունը Հուլիոս Կեսարի ժամանակներում ապրած հռչակավոր բանաստեղծ Դեցիմ Լաբերիոսի մասին:
Եվ խայտաճամուկ միմոսի շորով` Կեսարի կանչին
Լաբերիոսն ահա կանգնեց կըրկեսում, Հռոմի առաջին։
Թընդաց Հըռոմը, և աթոռներից վեր կացան հանկարծ
Ազնըվականներն ու ժողովուրդը ահից սարսափած.
Ու դըղըրդացին արձակ կըրկեսում շըփոթ ու շըշունջ,
Հազիվ լըսելի խառնակ աղաղակ ու դըժգոհ տըրտունջ.
«Լաբերիոսն այստե՞ղ... և ինչպես միմո՞ս... Այստեղ
օրենքով
1892 թ.
