Հ. Առաքելյանն ասավ իր «վերջին խոսքը» և տվեց իր կողմից միջնորդ դատավորների անունները։ Շատ լավ։
Ես էլ իմ կողմից ընտրում եմ պ.պ. Հ. Ամիրխանյանին, Գ. Մելիք-Ղարագյոզյանին և Ա. Պապովյանին. իսկ Էջմիածնում եղած պատգամավորները կգան որպես վկաներ։ Ես միայն մի ցանկություն կհայտնեմ, որ մեր դատավորները անձնական նշանակություն չտան գործին, այլ նայեն որպես մամուլի և հրապարակական խոսքի լայն ապականության վրա, և կուզենայի, որ նրանք անողոք լինեին դեպի հանցավորը — ես կլինեմ այն, թե Հ. Ա.։
Ինչ վերաբերում է Հ. Առաքելյանի արած բնորոշ աղմուկին ու շեղումներին, այդ մասին հետո։ Եվ վերջին խոսք չի լինիլ իմը։ Գուցե Հ. Ա. ճշմարիտ է ասում, որ ես «երբեմն» էի բանաստեղծ, և գուցե, ճշմարիտ, այն ծանր օդում, ուր շնչում են հ. առաքելյաններ — բանաստեղծությունը չի կարող շնչել ու ապրել և պետք է լռի վերջապես, բայց գոնե բողոքի ու զայրույթի ձայնը, ընդդեմ ստության, վատության ու կեղծիքի, չպետք է լռի։
Իսկ առայժմ դեպի դատարան, պ. Հ. Առաքելյան։
