* * *
Դեռ անհիշելի վաղ մանկությունից
Անհայտ ըղձերով թռչում էի վեր,
Միաժամանակ քարշում էին ինձ
Դեպի ստորև ախտավոր կրքեր։
Հնազանդվեցի մոլություններիս.
Ոչ ոք էլ նրանց մասին չըխորհեց,
Իսկ կյանքը գրկեց և, փաղաքշելով,
Հեշտասիրությամբ սիրտս տոգորեց։
1890 թ. սեպտեմբերի 30
