«Մեռնել-քնել»
Համլետ
Ոգևորողն ընկավ արդեն,
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն –
Լիր, Օթելլո և Համլետ։
Մեռավ – քնեց, հանգստացավ.
Որպես աղմուկ կենդանության,
Մեռելության միջից անցավ
Եվ չքացավ հավիտյան։
1891 թ. հունիսի 7
