Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է «Էմինյան ազգագրական հանդեսում» (հ. Զ, Մոսկվա-Վաղարշապատ, 1906):
Ժողովրդական հորովելը 75 տող է: Դրանցից Թումանյանն ընտրել է մի մասը, փոխել բարբառային լեզուն, ավելացրել տողեր, հղկել ու ստեղծել բոլորովին նոր բանաստեղծություն:
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում.– տո՛ւր հա, տո՛ւր...
– Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
– Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
– Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
1908 թ.
