Նվիրված է տիկ. Թամամշևային: Այդ մասին կա Թումանյանի վկայությունը «Ինչու սկսեցի քառյակներ գրել» գրառման մեջ: Խոսքը վերաբերում է Փ. Վարդազարյանի քրոջը` Լիզային (ամուսնական ազգանունով` Թամամշյան): Ըստ հանրագիտական տեղեկության` Թամամշյան վաճառական ընտանիքը, սկսած XVIII դարից, կարևոր դերակատարություն է ունեցել Թիֆլիսի հասարակական-քաղաքական կյանքում` «որպես ընտրովի քեթխուդաներ»:
* * *
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
1919 թ. նոյեմբեր
