(«Իմ Անուշը, իմ ողջը թանկ...»)
(էջ 445) (ԵԼԺ 1, էջ 419)
Նվիրված է բանաստեղծի դուստր Անուշին` նրա ծննդյան տարեդարձի առթիվ:
Ծննդյան տոնին
Իմ Անուշը, իմ ողջը թանկ,
Իմ [խնդություն], իմ թարմ հրճվանք,
Առ քընարս... լանջիդ վըրա
Աստղի փայլով ցոլա թող նա,
Եվ երբ կյանքում պատի գիշեր
Ճամփա ցույց տա միշտ դեպի վեր։
1917 թ. հունվարի 28
