Երբեմն իմ մուսան` յուր խելքը կորցրած`
Կավալերության պաշտոն էր տանում,
Բայց քնքուշները ավելի...
Նրա արժեքը չէին հասկանում։
Այժմ ժամանակն այնպես է փոխվել,
Որ նա կույսերից հեռու է փախել,
Եվ այսուհետև էլ ոչ մի օրիորդ
Ինձնից չի տեսնիլ մի տող կամ մի ոտ։
1897 թ. հունվարի 4
