Նվիրված է Մարիամ Վարդազարյանին:
* * *
Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում
Անշնորհքները գրեն և արձակ,
Ինձ այնուհետև էլ ի՞նչ է մնում,
Եթե ոչ այսպես ասել համարձակ,–
Ինչո՞ւ Ձեր ալբոմն, ազնիվ օրիորդ,
Դուք բաց եք անում ամեն մեկի մոտ,
Որոնք ոչ ցանկալ, ոչ հայտնել գիտեն.
Եվ ալբոմն իզուր պիտի մըրոտեն։
1896 թ. մարտի 24
