Նվիրված է մանկվարժ, թարգմանիչ և լրագրող, Տիգրան Փիրումյանին` քսանամյա Թումանյանի առաջին քայլերից իսկ նրան մեծ բանաստեղծի ապագա կանխատեսողներից մեկին, նրա անվանակոչության օրվա առթիվ:
Ոտանավոր-ուղերձը հասցեատիրոջն ուղարկվել է մի շնորհավորական երկտողի հետ. «Անմոռաց ընկեր, անվանակոչությանդ շնորհաբեր օրը շնորհավորելով սրտագին, քեզ այսօր տալիս եմ մտերմական հարատև սիրույս հավաստիքը և պատկերը այն մարդու, որի մեջ տեսնում ես ազգիդ երջանկության առհավատչյան»:
* * *
Երբոր նայես այս տողերին,
Մտաբերիր քո ընկերին.
Որպես անկեղծ
Նա քեզ սիրեց,
Սիրում է դեռ
Ազնիվ ընկեր:
1892 թ. փետրվարի 13
