Երեխի նըման մըտա ես աշխարհ,
Անվերջ միամիտ, անխելք անձնըվեր.
Սըրտումըս ինչ կար, ձեռքիս ինչ որ կար`
Բաժնեցի մարդկանց` [անսեր, անտարբեր]։
Երեխի նըման խաբեցին ինձ շատ,
Երազուն ու խենթ երեխի նըման.
Ծաղրեցին երազ, [և՛ սեր], և՛ հավատ,
Խընդացին վըրես իմ դեմ հանդիման։
1917 թ. հունվարի 8
