Ծանր հեծության ժամանակների
Եվ ճընշումների անզգա որդիք,
Կամեցա սիրել, սակայն դուք բարի
Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք։
Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
Տըխուր ձայներով կըթունավորեմ
Հանգստությունը գալոց օրերի։
1891 թ. փետրվարի 22
