ԹԹԳԳ860/4-ում պահվում է բանաստեղծի դուստր Արփենկի ալբոմը և դրա մեջ` ինքնագիրը:
* * *
Երկար, երկար ման եկա
Ոտքով, մըտքով ես կյանքում,
Երկու, երկու բան գըտա
Չար ու դըժվար էս կյանքում։
Վաղո՜ւց, վաղուց կար ասված,
Բայց կյանք տըվի ես բառին.
Դարձավ, դարձավ ինձ աստված`
Գեղեցիկը ու բարին։
1917 թ. դեկտեմբերի 20
