Այստեղ արտահայտվել է այն հին հավատալիքը, թե երկինքը սիրահարն է կամ ամուսինը, որ վերևում է, և ներքևում գտնվող երկիրը սիրած աղջիկն է կամ կինը: Սիրո կարոտից արտասվող սիրահարի արտասուքն է երկնքից տեղացող անձրևը, որ ոռոգում և պտղաբերում է երկիրը:
Իր խոր հայացքով երկինքը մի օր
Ներքև` մայր երկրի երեսին նայեց,
Տեսավ գեղեցիկ դաշտեր, սար ու ձոր,
Անտառներ, ծովեր... և սիրահարվեց։
Երկիրը` թմրած, տխուր, ցրտամեռ,
Հանկարծ սթափվեց գարունքվա կյանքով,
Վառվեցին սրտում հըրեղեն բոցեր,
Եվ շնչեց հազար ծաղկանց բուրմունքով...
1894 թ. օգոստոսի 25
