Բալլադի ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին: Ունի երկմաս կառուցվածք, ուր իրար են հակադրվում Հերովդես թագավորը ռազմի արշավանքով (1-14-րդ տողեր) և Քրիստոսը խաղաղության պատգամով (15-30-րդ տողեր):
Հանդես էր կազմել Հերովդես արքան
<1 անընթ.> հովտում։
[Եվ թռչում էր նա] նժույգը հեծած թագակիր, գոչում,
[ձայն էր] տալիս․
և [գոչում էր նա]... ձայնով ―
― Լսի՛ր, լեգեոն, Կեսարի ծառա,
աստվածային նորա հրամանով
արձակում եմ քեզ ազգերի վրա։
