Բնօրինակը՝ ռուսերեն
Երկուշաբթի, սեպտեմբերի 14-ին, Բորչալվի գավառում Մուրսակուլովի և Աստանի ավազակախումբը կրկին կողոպուտի փորձ է արել, բայց փորձն այնքան էլ հաջող չի անցել։ Ճիշտ է, Արուխլո գյուղի մոտ կողոպտել են մի ձիասայլ, բայց Ալլահվար գյուղում, որտեղ ավազակները մտել են տեղի հողատեր Կ. Մ. Ենիկոլոպովի տուն, նրանից ոչինչ չեն կարողացել, վերցնել։ Նրանք այստեղ քշել տարել են միայն այդ ժամանակ գյուղից բացակայող մի այլ հողատիրոջ՝ Գ. Դ. Ենիկոլոպովի ձին։ Սակայն երբ Արուխլո գյուղում ավազակների ու շարքային զինվորների ջոկատի միջև փոխհրաձգություն է սկսվել, ձին փախել է։ Այդ փոխհրաձգության ժամանակ զինվորներից մեկը վիրավորվել է։ Չնայած դրան ավազակների հետապնդումը շարունակվել է, և հաջողվել է սպանել նրանց ձիերից երկուսին ու ետ խլել կողոպտված իրերը։
