Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
* * *
Երնեկ թիթեռ ես լինեի,
Անհոգ թիթեռ գարունքի,
Ոչ ցավն ու վիշտն իմանայի,
Ոչ անջատումն այս կյանքի։
Բայց հեք թիթեռ – ողջ օրն ահա
Ման է գալիս եղկելին,
Ոչ մի ծանոթ թըփի վըրա
Էլ չի գտնում ընկերին։
