Իլյա Ճավճավաձեի (1837-1907) «Էլեգիա» բանաստեղծության թարգմանությունն է՝ կատարված բանաստեղծի մահվան առթիվ:
Լուսինն աղոտ լույս է փըռում
Իմ աշխարհին մայրենի
Կուլ է գընում կապույտ հեռվում
Ճերմակ շարքը լեռների:
Ձեն չի գալիս ոչ մի կողմից,
Վրաստանը մութն ու լուռ.
Վըրացին է հաղթված քընից,
Տընքում տանջված ու տխուր:
Մենակ եմ ես: Քընած է նա,
Քընած շուրջըս ու հեռու…
Ա՜խ, Աստված իմ, քընա՜ծ, քընա՜ծ,
Ե՞րբ է արդյոք զարթնելու…
1907 թ.
