Մ. Լերմոնտովի «Я не хочу, чтоб свет узнал» բանաստեղծության (1837) թարգմանությունն է:
* * *
Ես չեմ ուզում մարդ իմանա
Իմ անցքերը խորհրդավոր ―
Սերս ու վիշտս, որոնց վերա
Խիղճս և Աստված են դատավոր։
Նրանց կըտա սիրտս հաշիվ
Եվ նրանցից կըհայցե գութ,
Եվ թող ինձ նա միայն պատժի,
Ով ցավերիս տվեց սնունդ։
1892 թ.
