1. Հոգեբանական պատճ<առ>, որ ավելի անկեղծ ու հարազատ է հնչում։
2. Ես ժողովրդից եմ առնում իմ նյութերը և լեզուն ու նրա հետ էլ խոսում։
3. Մտածել եմ էսպես․ մի քանի հարյուր մարդ են, որ գործ են ածում այս, այդ այն. իսկ միլիոնավոր ժողովուրդ — էս էդ, էն։ Եվ էդ մի քանի հարյուր մարդու մեծ մասն էլ միայն գրելու ժամանակն է ասում այս, խոսելիս ասում է էս։ Եվ էդ մարդիկ [ուզում են ամբողջ] պահելով ուսումնարանի ու գրականության մեջ էդ ժողովրդին խորթ ու անծանոթ ձևերը, նրա երեխաների ու նրա համար ղժվարացնում են մայրենի լեզուն, դարձնելով մի տեսակ [նոր] օտար լեզու։ Եվ ամեն մի գյուղացի երեխա ուսումնարան գալով, նա, որ ավելի լավ հայերեն գիտի, հաճախ, քան իր ուսուցիչը, գալիս է ու դատապարտվում տանջվելով թողնելու, հետզհետե մոռանալու իր ավելի ուղիղն ու գեղեցիկը և սովորելու ավելի [տգեղն ու]․․․ Հիմի ասացեք խնդրեմ, ինչո՞ւ պիտի դատապարտեք նրա էս, էդ, էնը ու ձեր այս, այդ այնը սովորեցնեք իբրև նոր լեզու ժողովրդին ու նրա երեխաներին։ Մի՞թե դա ավելի գեղեցիկ է, մի՞թե ավելի հեշտ է,
մի՞թե գլուխ գալու բան է, և ինչո՞ւ բաժանել լեզուն ժողովրդից:
4. Լեզվի զարգացման օրենքով հետզհետե բառերը, ոճերը ավելի ու ավելի սղվում են, սեղմվում, կարճանում։
Ընթերցել ամբողջությամբ →
