Փոխադրություն է անգլիական ժողովրդական պոեզիայից («The House That Yack Built...»):
1.
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
2.
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
3.
Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
1909 թ.
