Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
* * *
Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ
Բուսած մեր կյանքի տխուր ճամփի շուրջ,
Աշխարհք մայրական ... գիրկ է ձեզ դեռ,
Հառաչքը` [օրորք] և կյանքը` անուրջ։
Ա՜հ, վաղուց զարթնած ու շատ տառապած
Ես անց եմ կենում այս տըխուր ճամփով,
Բուրմունքս` [ցըրված], պըսակս` թափված,
Երկինքս էլ մթնած թուխպով ու ամպով։
Ես անց եմ կենում և ժպտում եք դուք,
Ցրում եք առժամ թախիծն իմ սըրտի...
Ոհ, դալար մընաք, մեր կյանքի ծաղկունք,
Ժպտացեք այդպես ամեն անցորդի։
