Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1880-ական թթ.-ին: Թումանյանն ինքը հիշում է, որ վաղ պատանության տարիներին 80-ական թվականների սկզբներին, երբ ժողովրդի մեջ տարածված էին ռուս-թուրքական պատերազմի հերոս Լոռիս Մելիքովի մասին հյուսված երգեր, դրանց տներ էր ավելացնում և երգում:
Թումանյանի ոտանավորի առաջին երկու տողերը նույնն են «Մշակի» 1882 թ. №175 -ում տպագրված ժողովրդական երգերից մեկի վերջին երկու տողերի հետ.
Ես Մելիքն եմ լոռեցի,
Մուխթար փաշին զոռեցի:
* * *
Ես Մելիքն եմ Լոռեցի,
Մուհտար փաշին զոռեցի,
Տարի՜ - նանա՜, տարի՜- նանա՜,
Մելիք ջան
Ղոշունի սարդար Մելիք ջան...
Արփաչայի ծիլ-ծի խոտը
Կըտրել է Մուհտարի հոտը,
Մելիք ջան,
Ղոշունի սարդար Մելիք ջան...
