Տ. Փիրումյանի վկայությամբ` այս բանաստեղծության ներշնչման պահը Թումանյանն ապրել է Թիֆլիսի Բուսաբանական այգու բարձունքից քաղաքը դիտելիս:
Բանաստեղծության հիմնական գաղափարը 30 տարի անց խտացված արտահայտվել է «Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին...» քառյակում:
* * *
Ես նայում եմ. իմ առջև
Ահա տիրոջ աշխարքը.
Բերրի դաշտերը մինչև
Հեռու լերանց այն շարքը:
Լայնարձակ, դալարագեղ
Տարածվում են և կորչում
Մշուշի մեջ, իսկ այնտեղ
Ճոխ անտառն է կանաչում:
1889 թ.
