* * *
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր. Ես լըսում եմ իրեն անլուռ կանչն ու հունչը ամենուր. Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
1921, փետրվար 14