* * *
Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղությունն
Զույգ սևորակ աչերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դըժվար է համբերել,
Չասել` ինչով բախտավոր եմ,
Չասել` ինչպե՜ս եմ սիրել։
1892 թ. մարտի 18
