Ա. Ս. Պուշկինի «Заклинание» (1830) բանաստեղծության թարգմանությունն է:
* * *
Եթե իրավ է, որ գիշերները,
Երբ որ հանգչում են մարդիկ ներքևում,
Երկնքից իջնում լուսնի շողերը,
Գերեզմանների վըրա դողդողում.
Եթե իրավ է, որ այն ժամերին
Դատարկվում են լուռ գերեզմանները,
Օ՜, ես կըկանչեմ իմ սիրելիին,
Կըկանչեմ նրա նըսեմ ըստվերը։
1890 թ. ապրիլի 4
