Ես ու Գաբո բիձեն անցնում էինք Լոռու ձորով։
— Հե՜յ, տիրացու,— ձայն տվավ նա։
― Համմե՛։
— Հրամանքդ շատ։ Ես տեսնում եմ, որ էս վեր նոր ուսում առածները շատ աշխարհքից դուրս մարդիկ են, դու սրան ի՞նչ կասես։
— Ինչո՞ւ, Գաբո բիձա։
— Նրա համար, որ հենց գիտեն՝ ամեն բան մենակ իրենք են հասկանում, իրանցից առաջ էչ ոչ մարդիկ են եղել, ոչ բան են հասկացել։ Մին էլ կտեսնես բռնեցին ու գլխիդ գելի ավետարան կարդացին․ հա՛ էս ճանճ պահի՛ր, էս աբրշումի ճիճու պահի՛ր, էսպես մածուն շինի՛ր, էսպես ցանի՛ր, էսպես հնձի՛ր․․․ Տո՛, հեր օրհնած, մի առաջ հարցրու, տես՝ էդ բաները դրանք էլ միտք են արե՞լ, թե չէ, նրանից ետը՝ թեկուզ ուշունց տուր։
Ընթերցել ամբողջությամբ →
