Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը, «Ամառ» վերնագրով, տպագրվել է Աղեք. Մխիթարյանցի «Տաղեր ու խաղերում»:
Ժողովրդական երգն ունի յոթ քառատող, որոնցից Թումանյանն ընտրել է չորսը` վերադասավորելով, փոխել տողեր ու բառեր, լեզուն դարձրել գրական-ժողովրդական, նախ վերնագրել «Գարուն», ապա «Գարնան առավոտ»` կերտելով բոլորովին նոր բանաստեղծություն:
Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
1909 թ.
Ընթերցել ամբողջությամբ →
