Ա. Կոլցովի «Раздумье селянина (1837) բանաստեղծության թարգմանությունն է: 1900 թվականի սեպտեմբերի 27-ին Թումանյանի` Փիլիպոս Վարդազարյանին գրած նամակում կարդում ենք. «...Անցյալ օրը տեղում (առավոտը) թարգմանեցի Кольцов-ի մի ոտանավորը – «Сяду я за стол – ուղարկեցի «Տարազին»: Стол-ը շինել եմ գիտես ինչ – պատի տակ, և այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով: Եթե սեղան թարգմանեի – նստել եմ սեղան – այդ հայերեն կնշանակեր նստել եմ սուփրա: Եթե գրեի սեղանի մոտ – տգեղ էր: Վերջապես բանաստեղծությունը հայերեն չէր լինի: Խեղճ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղը պատի տակն է» :
Նույն ժամանակ Փ. Վարդազարյանին գրած մեկ ուրիշ նամակում բանաստեղծը նորից է անդրադառնում այդ թարգմանությանը, բերելով բանաստեղծությունն ամբողջությամբ. «...Քեզ գրել էի, թե Կոլցովի «Сяду я за стол да подумаю – ոտանավորը թարգմանեցի-ղրկեցի «Տարազին»: Այժմ խմբագրությունից գրում են – թե ցենզորը բռնել է: Եկ ու բան հասկացիր: Ախար ինչ ցենզորի բռնելու բան է դա: Ուրեմն էլ ի՞նչ անենք, ի՞նչ մտածենք: Առաջուց գրել եմ, որ за стол-ը շինել եմ պատի տակ,– պատի տակը համարելով հայ գեղջուկի մտածմունքի տեղը – փոխադրել եմ... Ինձ հաջող է թվում: Գրիր – հավանո՞ւմ ես, թե չէ: Դու մի ժամանակ ինձ ասում էիր, որ Կոլցովից բան թարգմանեմ: Հանգերն ինչպես զանց են առնված բնագրում, այնպես էլ ես եմ արել» (ԵԺV, 158-159):
Թումանյանի անձնական գրադարանում պահվում է Կոլցովի բանաստեղծությունների ժողովածուն (А. В. Кольцов, Стихотворения, изд. Г. Гоппе, СПБ, 1892, էջ V):
Նըստել եմ շըվար
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում։
Ոչ ջահիլ կընիկ
Ունեմ իմ կողքին,
Ոչ թև ու թիկունք
Մըտերիմ ընկեր,
1900 թ. սեպտեմբեր
