1
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։
Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի։ Կինը չէր համաձայնում։
— Չեմ ուզում, իմ քորփա երեխին էն անիրավ աշխարքը մի գցիլ, չեմ ուզում,– լալիս էր կինը։
Բայց Համբոն չլսեց։
Մի խաղաղ առավոտ էր․ մի տխուր առավոտ։ Տանըցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը, Գիքորի թշերը պաչեցին ու ճամփա դրին։
Քույրը՝ Զանին, լաց էր լինում, իսկ փոքրիկ Գալոն մոր գրկից ձայն էր տալի․ «Գիքո՜լ, էդ ո՞ւլ ես գնում, հե՜ Գիքո՜լ»։
Գիքորը շուտ-շուտ ետ էր նայում։ Տեսնում էր դեռ գյուղի ծերին կանգնած են նրանք, ու մայրը գոգնոցով սրբում է աչքերը։ Դարձյալ հոր կողքով վազում կամ առաջն էր ընկնում։ Մին էլ ետ նայեց․ գյուղը ծածկվել էր բլուրի ետև։
Այնուհետև Գիքորը ետ էր ընկնում։
Ընթերցել ամբողջությամբ →
