«Հին կռիվը» պոեմի նախնական տարբերակի հատվածներից է, որը հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից, ինչպես «Տարոնի գարունը» և «Տարոնի առավոտը» ոտանավորը:
Եկավ գիշերն` սփոփանքը
Անմխիթար սըրտերի,
Եվ սարերի կերպարանքը
Փոխվեց անեզր ստվերի։
Հաղթահարված խորին քնից`
Պապանձվեցին ամեն տեղ,
Մութն ու խավար հորիզոնից
Ծագեց լուսին փառահեղ։
1890 թ.
